Կառավարությունը թույլատրեց աջ ղեկ մեքենաները վերաձևափոխել Հայաստանում
Կառավարությունը թույլատրեց աջ ղեկ մեքենաները վերաձևափոխել Հայաստանում։
Լավ լուր․․․ Միլիոնավոր դոլարներ այլևս չեն արտահոսի երկրից, դրանք կմնան ու կհարստացնեն մեր արհեստավորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Սիրելի քաղաքացիներ, ուրախ եմ տեղեկացնելու, որ կառավարությունը այսօր ընդունեց առաջարկս, որով թույլատրեց աջ ղեկով մեքենաները մաքսազերծումից ու հաշվառումից առաջ վերաձևափոխել Հայաստանում։ Մինչև այժմ դա արվում էր հարևան Վրաստանում»,- գրել է Գաբրիելյանը: