Ազատ խոսք

«Մուղամ լսելու համար Մեհրիբանին ոչ թե Արցախ կանչեք, այլ Երևան․ ամեն երրորդ երթուղայինում մուղամ է»․Խզմալյան

«Մուղամ լսելու համար տիկին Մեհրիբանին ոչ թե Արցախ կանչեք, այլ Երևան։ Ամեն երրորդ երթուղայինում մուղամ է լսվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ՝ լսելու իր սիրելի մուղամը։

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը:

Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ»,-ասել էր Տիկին Հակոբյանը:

Կիսվել էջում