ՄամուլՏեսանյութ

«Եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու, փոխանակ դա կարևորենք, ասում ենք՝ նա թագաժառանգը չէր»․Գևորգ Պետրոսյան

«Եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու, փոխանակ դա կարևորենք, ասում ենք՝ նա թագաժառանգը չէր։

Ի՞նչ կապ ունի՝ թագաժառանգ է եղել անունը, թագավորի տղա է եղել, այդ մարդիկ եկել են 2 մլրդ դոլարի ներդրում անելու, մենք փոխարենը կարևորենք՝ ինչի՞ համար են եկել, ասում ենք՝ նրա անունը թագաժառա՞նգ էր, թե՞ ինչ»։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցած տեղեկությանը, թե Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։

«Այսօր իշխանությունը չի կարողանում 100 000 դոլարի ներդրում բերել, Ծառուկյանն իր անձնական հեղինակությամբ մարդ է բերում, որ 2 մլրդ դոլարի ներդրում անի, ու այդտեղ ամենակարևոր հարցն այն էր, թե թագաժառանգը շորտիկով է եղել, թե ջինսով։ Էդ ով որ դրես-կոդի անունը տալիս է, իրենց հաքածը նայեք:

Ի վերջո էնպիսի հագուստ չէր, նա շորտիկով կամ պլավկիով չէր եկել քաղաքապետարան։ Անհարմարար է էլի, այսօր ես էլ փողկապ չեմ կապել, դա նշանակո՞ւմ է, որ այսօր ես պատգամավոր չեմ կամ ելույթի իրավունք չունե՞մ։ Ես հասկանում եմ՝ այդտեղ էթիկետի խնդիր կա, բայց մի մոռացեք, որ մենք պետք է հասկանանք, թե այդ մարդիկ ինչու են եկել։ Եվ հետո գիտեք ինչ, չեմ ուզում վիրավորել, բայց այնպես չէ, որ քաղաքապետն ամեն օր փողկապով և բոլոր կանոններով է գնում, պաշտոնական հանդիպումներ կան, որոնց քաղաքապետը ջինսով է գնում, բա դրա մասին ինչո՞ւ չեն հիշում»։

Կիսվել նյութով