ԱշխարհՄամուլ

ՌԴ-ում հարբած վարորդը «ԳԱԶել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ

ՌԴ-ում հարբած վարորդը «ԳԱԶել»-ով մխրճվել է Հայաստանից մեկնած բեռնատարի մեջ։

Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, երկրորդական ճանապարհից մեծ արագությամբ հարվածել է գլխավոր ճանապարհով ընթացող «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին:

հարբած վարորդ

«ԳԱԶել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու 3 ուղևորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ այս պահին ճշտվում է «Գազել»-ի վարորդի խմածության աստիճանը:

հարբած վարորդ

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բեռնատարի հայ վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենան շահագործման այլևս ենթակա չէ։

հարբած վարորդ

Աղբյուր՝ mamul.am

Կիսվել