ՄամուլՏեսանյութ

«Մարությանը չի տիրապետում, քաղաքապետարանն էլ իր համար թատրոնի շենք չի». Ծառուկյան (Տեսանյութ)

«Մարությանը չի տիրապետում, քաղաքապետարանն էլ իր համար թատրոնի շենք չի»։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցին, որտեղ վերջինս նշում էր, որ Երեւանի կենտրոնում Ծառուկյանը հյուրանոց չի կարողանում կառուցել, քանի որ կա դատարանի որոշում, ինչի հետ քաղաքապետարանը ոչ մի կապ չունի:

«Ուզում եմ ասել հարգելի քաղաքապետին, որ ինքը պատկերացնի, որ Երեւանի քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենքն է իր դերում, այլ հիշի քարոզարշավին իր խոստումները եւ աշխատի դրանք կատարել: Ուզում եմ հիշեցնել, որ Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի:

Ես երեկ հանձնարարել եմ կառավարչին, ինքը թուղթը ներկայացրել է: Հիմա ես ձեզ դա ցույց կտամ եւ կտեսնեք, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում ինֆորմացիային»,-ասաց Ծառուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով