2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան տռճիկ տվողներն էին. Գևորգ Պետրոսյան
2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան տռճիկ տվողներն էին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Պետրոսյանը։
«Երկու միլիոն յոթ հարյուր հազար դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին:
Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը․․․
Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում․․․
Ու՞ր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչու՞ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին:
Հա, կներեք, մոռացել էի, որ նոր Հայաստանում քայլած ոմանց ամեն ինչ կարելի է․․․»։