ԱշխարհՄամուլ

Ինչպես հայ երիտասարդը 25 տարեկան հասակում դարձավ Վիետնամական խոշոր ավիաընկերություններից մեկի օդանավի հրամանատար

Ինչպես հայ երիտասարդը 25 տարեկան հասակում դարձավ Վիետնամական խոշոր ավիաընկերություններից մեկի օդանավի հրամանատար։ Հայ երիտասարդ օդաչու Հովսեփ Սարգսյանը ծնվել է օդաչուի ընտանիքում: Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Էվան։

Հովսեփն իր աշխատանքային ուղին սկսել է 17 տարեկանից:

Նա աշխատել է «Armavia», «Air Armenia» ավիաընկերություններում, ինչպես նաև նախագահական կազմում, որպես երկրորդ օդաչու:

Ինչպես հայ երիտասարդը

Հովսեփն աշխատում է Վիետնամի խոշոր ավիաընկերություններից մեկում` «VietJet Air»-ում: Այստեղ երիտասարդը փայլում էր իր գիտելիքներով, ինչն էլ նպաստեց շուտափույթ կարիերայի աճին:

Ինչպես հայ երիտասարդը

Նա 25 տարեկանում արդեն դարձավ օդանավի հրամանատար: Վտանգավոր, պատասխանատու և արկածներով լի է Հովսեփի կյանքը: Սակայն նա սիրով է կատարում իր աշխատանքը՝ հոգու խորքում երազելով, որ մի օր Հայաստանը նորից կունենա ավիաընկերություն ու ինքը կվերադառնա հայրենիք:

Ինչպես հայ երիտասարդը

Հովսեփը դրական և արդյունավետ է համարում ՀՀ Քաղաքաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի աշխատանքը՝ հուսալով, որ նրա մոտ կստացվի հիմնել պետական ավիաընկերտթյուն: 

Հովսեփն ամուսնացած է, ունի 1 երեխա, արդեն չորս տարի է, ինչ բնակվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։

Էվա Ամիրջանյան
Կիսվել էջում