«Ապրել արդար ու ճիշտ, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»․ Սիրուշո
«Փորձությունները շատ են ու ամեն օր․․․ Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել․․․ ու անկախ ամեն ինչից, ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել:
Կարողանալ զգալ արևն անձրևի մեջ․․․ չվախենալ թրջվելուց․․․ Կարողանալ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա, գնահատել մարդկանց, պահերը, շնորհակալ լինել ապրած ամեն րոպեի համար․․․»։
Այս գրառումը Իսնտագրամի իր էջում կատարել է երգչուհի Սիրուշոն՝ տեղադրելով լուսանկարներ, որտեղ գեղեցիկ կերպարում է և անձրևից թրջված։