Մամուլ

Գառնիի տաճարը Քիմ Քարդաշյանի այցի պատճառով այսօր փակ է լինելու

ArmLur.am-ը գրում է․ Գառնիի տաճարը ժամը 11:00-14:00-ը փակ է լինելու Քիմ Քարդաշյանի այցի պատճառով:

Ժամը 10:30-ից հետո քաղաքացիների մուտքն արգելվելու է: Բանն այն է, որ Գառնիի տաճարում հայուհին պատրաստվում է նկարահանումներ իրականացնել:

Ինչ վերաբերում է Գեղարդին, ապա այնտեղ այցն անխափան կլինի:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել