Խոհանոց

Ինչպես պատրաստել վրացական խինկալի

Ինչպես պատրաստել վրացական խինկալի, շատ համեղ, հյութեղ և ախորժելի

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում վրացական խինկալի պատրաստելու համեղ բաղադրատոմս։

Ինչպես պատրաստել վրացական խինկալի

Բաղադրիչներ

Լցոնը

1 ձու

1 մեծ գլուխ սոխ

500գր տավարի փափուկ միս

Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ

70 գր. սերուցքային կարագ

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը 

1 բաժակ տաք ջուր

1 ձու

3 բաժակ ալյուր

Աղ

1 ճ/գ բուսական յուղ

Վրացական խինկալի խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

խինկալի

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

վրացական խինկալի

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել պատրաստված զանգվածն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսական յուղ լցրեք:

Բարի ախորժակ:

Նշենք, որ այն վրացական խոհանոցի ազգային ուտեստ է, որն առաջացել է Վրաստանի Փեշավի, Մթիուլեթի և Խևսուրեթի լեռնային մարզերում, այնուհետև ճաշատեսակը տարածվել է Կովկասի մյուս շրջաններում։

Կիսվել