Մամուլ

Հայաստանի ՌԱՀ-ը վերելք կապրի. մեկնարկել է հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը

Հայաստանի ՌԱՀ-ը վերելք կապրի. մեկնարկել է հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը: Տարեցտարի Հայաստանի կառավարությունը մեծացնում է երկրի ռազմանդյունաբերության ֆինանսավորումը, որը, նախևառաջ, կապված է նորարարական գաղափարների բարեհաջող իրագործման հետ:

Երկրի ղեկավարությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, գիտական և գործնական նախագծերն ավելի արդյունավետորեն իրականացնելու համար որոշել էր առանձնացնել տվյալ ճյուղը Պաշտպանության նախարարությունից՝ այդկերպ ստեղծելով արտասահմանյան ներդրողների համար ավելի հարմարավետ պայմաններ անհրաժեշտ քանակությամբ ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունն իրականացնելու առումով:

Ներկայումս կան մի շարք թարմ նախագծեր, որոնք կիրագործվեն առաջիկայում: Արտասահմանյան ներդրողների հետաքրքրվածությունը բացատրվում է նաև նրանով, որ գիտական ծրագրեր իրագործելու ՌԱՀ-ի գործող նախագծերում կիրառվում է «այն, ինչ հանճարեղ է, պարզ է» սկզբունքն ու ոչ ստանդարտ մոտեցումը:

Շնորհիվ գործընկեր երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության՝ արտոնյալ և անհատույց հիմունքներով զգալի միջոցներ են հատկացվում ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական զինատեսակներ և ռազմական սարքավորումներ ստեղծելու նպատակով՝ համաձայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկած հայեցակարգի:

Այդպիսի կազմակերպություններից մեկը «ԱՐԱՐ» հիմնադրամն է, որի ջանքերի շնորհիվ Հայաստանի Զինված Ուժերի առաջապահ ստորաբաժանումները համալրված են նորագույն մոդելներով:

Ներկայում իրագործման փուլում է ՌԱՀ-ի նորարարական լուծումների լայն շրջանակը. մեկնարկել է հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը, այդ թվում՝ և հարվածային, հաջողությամբ իրականացվում է կապի, օպտիկական էլեկտրոնային և ռադիո հետախուզության կազմակերպման համակարգերում բարձր տեխնոլոգիաների ներդրումը:

Երկրի երիտասարդ գիտական ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար ԿԳ նախարարությունում ստեղծվել է տեխնոլոգիական վաշտ, որի նորակոչիկները Հայաստանի տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսանողներն են՝ հայտնի իրենց գիտական ձեռքբերումներով: Նշենք, որ դա Հանրապետության ՌԱՀ-ի կողմից իրականացվող նախագծերի միայն փոքր մասն է:

Կիսվել էջում