Մամուլ

Գյումրիում 1-ամյա դստերը սպանելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի մայրը

Գյումրիում 1-ամյա դստերը սպանելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի մայրը։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամանտի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Երեկոյան Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել էին երեխայի մորը եւ բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Պարզվել է, որ 20-ամյա կինը կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանը շոր մտցրել եւ նետել է աղբանոց, ինչի հետեւանքով երեխան մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձնել, սակայն Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում նրան համոզել են նման քայլի չդիմել՝ առաջարկելով սոցիալական անհրաժեշտ պայմաններ, աշխատանք։

Կիսվել