Աշխարհ

Հռոմի պապը շուրջ 25 րոպե մնացել է վերելակում. փրկարարներին հաջողվել է դուրս բերել

Հռոմի պապը մնացել է վերելակում: Այս մասին հայտնում է CNN-ը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր ուշացել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա կիրակնօրյա ուղերձից: Ուշացման պատճառը Պապի Վատիկանի նստավայրի վերելակի խափանումն է եղել։ Շուրջ 25 րոպե կաթոլիկների հոգևոր առաջնորդը վերելակում արգելափակված է մնացել:

Նա ներողություն է խնդրել հրապարակում հավաքվածներից և բացատրել ուշացման պատճառը:

Պարզվել է` վերելակը խափանվել է հոսանքի անջատման հետևանքով: Վերելակում արգելափակված հոգևորականին դուրս են բերել փրկարարները։

Կիսվել նյութով