Մամուլ

Գյումրու աղբարկղերից մեկում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի

Գյումրու աղբարկղերից մեկում հայտնաբերվել է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։ Դին հայտնաբերվել է Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ  երեխայի մահվան պատճառները։

Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու  ոտքերը կապված են կպչուն ժապավենով։   

Աղբյուր՝ Aravot.am

Կիսվել