Աշխարհ

Չեխիայի ամենահամով մեղրով տորթ ու քաղցրավենիք արտադրողը Հայ է

Չեխիայի ամենահամով մեղրով տորթ ու քաղցրավենիք արտադրողը Հայ է։ Այս մասին պատմում է Բակուր Մելքոնյանը՝ հիշելով մի հետաքրքիր պատմություն։

«Ընկերներիցս մեկը պաշտոնական այցով գնացել էր Չեխիա: Հանդիպման ժամանակ սուրճ են հյուրասիրում և քաղցր:

Էս չեխերն էլ հյուրի մոտ հպարտանալու համար բոնբոներկա են հյուրասիրում, ասելով որ սա իրենց ազգային քաղցրավենիքներից ա ու շատ համով ա, իրենց հպարտությունն ա:

Ընկերս շնորհակալություն ա հայտնում, տուփի մեջից կոնֆետը վերցնելիս տեսնում է տուփի միջի նկարը՝ 2 սար, լրիվ Մասիսի ու Սիսի նման ու դեմն էլ Խոր Վիրապը:

Հարցնում ա՝ էս ի՞նչ սարեր են: Չեխերն ասում են՝ չգիտենք, մեծ Չեխիա ա, լիքը սար ունենք, մի տեղ կլինի: Ընկերս համառում ա, թե բա ճշտեք էս ինչ սարեր են: Այ մարդ ճշտում են, պարզվում ա Մասիսն ու Սիսն են, քաղցրավենիքի ֆիրմայի տերն էլ հայ ա․․․

Մառլենկա, ահա ֆիրմայի անվանումը, Չեխիայի ամենահամով մեղրով տորթի ու քաղցրավենիքի արտադրողը: Տիրոջը դեռ չեմ ճանաչում, բայց իրենով հպարտ եմ»։

Կիսվել նյութով