Մարիամ Փաշինյանն իր պապիկի տարիքի մարդկանց ասում է՝ խորը շնչեք, հանգիստ նստեք տեղներդ. Տեսանյութ
Մարիամ Փաշինյանն իր պապիկի տարիքի մարդկանց ասում է՝ խորը շնչեք, հանգիստ նստեք տեղներդ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Պետրոսյանը ավելի վաղ անդրադարձ կատարել էր Մարիամի գրառման վերաբերյալ և ասել․ «Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին… Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ…
Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ քայլ չարած երեխան քաղաքական ու պետական բազմամյա գործիչներին հորդորում է յոգայի հնարքներով (խորը շուչ քաշելով և հանգստանալով) զսպել իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացումը:
Չեմ հիշում նախկին ղեկավարներից ևս երկրորդին, ում երեխան քաղաքական կանխարգելիչ-նախազգուշական դասապատրաստում անցկացնի իր ծնողի գործընկերների համար: Բայց դա չէ ամենավտանգավորը, այլ այն, որ այս կերպ, փաստորեն, մեծերի մեջ կուտակված թույնն անցնում է ժառանգներին:
Հավատացեք, սա ահավոր սպառնալիք է մեր երկրի ապագայի համար: Պատկերացնում ե՞ք՝ նույն ոճաբանությամբ սկսեն իրար բզկտել քաղաքական ու պետական մյուս գործիչների երեխաները: Էս ու՞ր ենք տանում երկիրը: Եվ հետո, ում՞ համար պարզ չէ, որ թույնը մահաբեր է հատկապես երեխաների համար…»։