Ժամանց

Հավանաբար սենյակս մաքրող կինը ավտոմատ զանգ է թողնում նրանց, ում նախորդ օրը զանգել եմ․ Զարուհի Բաթոյան

Հավանաբար սենյակս մաքրող կինը ավտոմատ զանգ է թողնում նրանց, ում նախորդ օրը զանգել եմ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից.
– Հա Զառ ջան:
– Ի՞նչ:
– Զանգել ես:
– Չէ, ես չեմ եղել, նոր եմ գալիս աշխատանքի:

Երեք օր անց նույն ժամին զանգ եմ ստանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից՝ նույն պատճառաբանությամբ:

Իսկ այսօր մյուս տեղակալն էր զանգել:

Հավանաբար սենյակս մաքրող կինը հեռախոսը մաքրելիս ավտոմատ զանգ է թողնում բոլոր նրանց, ում նախորդ օրը երեկոյան զանգել եմ:
Ասածս ինչ է, վաղվա զանգը Հակոբ Արշակյանին է լինելու»:

Կիսվել նյութով