Մամուլ

Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այդպես էլ ԼՂԻՄ է դուրս եկել Ադրբեջանի կազմից. Փաշինյան

«Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այդպես էլ ԼՂԻՄ է դուրս եկել Ադրբեջանի կազմից. Փաշինյան»: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Փաշինյանը նշեց, որ վշտացած է նախորդներից ժառանգած հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակից և միջազգային ընկալումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել. քանի որ 30 տարի ոչ միայն պաշտոնյաներ, ինստիտուներ են փոխվել, եւ մեզ թվացող ակնհայտ ճշմարտությունը կորչում է: Սակայն այն ներկայացնելով՝ անհրաժեշտ է հիշել հարցի նրբությունների մասին:

«Զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, և պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը» ,-հիշեցրեց վարչապետը:

Նա որպես օրինակ բերեց այն, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչները կարող են գնալ Թբիլիսի, այնտեղ արտադրանք վաճառել, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից վտարում են միայն հայկական արմատներ ունենալու պատճառով:

«Բոլորը մոռացել են, որ բանակցություններում նախապես 3 կողմ է եղել, և ըստ էության, սա միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է: Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, և ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է Ադրբեջանի կազմից դուրս եկել, և դա չպետք է զարմանք հարուցի։

Եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները ,-ասեց Փաշինյանը:

Կիսվել նյութով