«Էս անձնազոհ փաստաբանները որտե՞ղ էին, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ էին բանտերում նստած». Լիզա Ճաղարյան
Էս անձնազոհ փաստաբանները որտե՞ղ էին, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ էին բանտերում նստած: Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի տեղ կարդացի, որ 80 «անձնազոհ» փաստաբան հերթ է կանգնել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը պաշտպանի։
Տեսնես՝ էս 80 փաստաբանները որտե՞ղ էին, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ էին բանտերում նստած, որտե՞ղ էին Մարտի 1-ից հետո, և ինչո՞ւ էին մատների վրա հաշված փաստաբաններ պաշտպանում ռոբասերժիկներից տուժածների շահերը։
Եվ լրիվ «պատահաբար» այդ անշահախնդիր փաստաբանները միշտ նույն մարդիկ էին»: