Մամուլ

Տաք օդային հոսանքներ են գալիս, ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

Տաք օդային հոսանքներ են գալիս, ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի։ Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Երեւանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։

Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»,-նշել է նա:

Կիսվել նյութով