Մամուլ

Տավուշում ծնողները իրենց 5 և 3-ամյա տղաներին հայտնաբերել են լողավազանում՝ ջրահեղձ եղած

Տավուշում ծնողները իրենց 5 և 3-ամյա տղաներին հայտնաբերել են լողավազանում՝ ջրահեղձ եղած։ Երեկ՝ հուլիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։08-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից ջրահեղձ եղած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ՝ 5-ամյա Անդրանիկ և 3-ամյա Արամ Ա-երը։ Նրանք հարազատ եղբայրներ էին և երեկ եկել էին Տավուշի մարզի Գանձաքար գյուղ, որտեղ «Մենուա» հանգստյան գոտում մասնակցել են Վարդավառի տոնակատարությանը, և այսօր պետք է վերադառնային Երևան։

Ժամեր առաջ երեխաներին փնտրել են և որոշ ժամանակ անց նրանց հայտնաբերել են լողավազանում ջրահեղձ եղած վիճակում։

Կիսվել նյութով