Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու շքեղ միջոցառում է անցկացվելու
Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու միջոցառում է անցկացվելու։ Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 28-ին։ Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։
Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:
Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։
«Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ»,–նշված է միջոցառման ազդագրում: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով: