Մամուլ

Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու շքեղ միջոցառում է անցկացվելու

Վարդավառի կապակցությամբ Ազգային ժողովի դիմաց գորգ լվալու միջոցառում է անցկացվելու։ Միջոցառումը տեղի է ունենալու հուլիսի 28-ին։ Նախաձեռնության հեղինակը պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն է։

Միջոցառումը կսկսվի Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետեւ կմեկնարկի Վարդավառը:

Ազգային ժողովի այգում ողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր։

«Կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, կզրուցենք գորգերի մասին, կխաղանք քվեսթ»,–նշված է միջոցառման ազդագրում: Միջոցառումը կեզրափակվի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խմբի համերգով:

գորգ լվալու միջոցառում
Կիսվել էջում