Օգտակար

Մթերքներ, որոնց հետ սունկի համադրությունը մեծացնում է թունավորման վտանգը

Մթերքներ, որոնց հետ սունկի համադրությունը մեծացնում է թունավորման վտանգը։

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ցանկալի է հետևել մի շարք խորհուրդների։

Առաջին հերթին՝ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել։

Չուտել հում սունկ։ Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ։ Նույնիսկ ամենաթարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` թեկուզ սառնարանային պայմաններում։

Սնկով աղցան

Իսկ հիմա նշենք մի քանի մթերք, որոնց հետ չպետք է սունկ ուտեք։ Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, ինչի արդյունքում մի քանի անգամ մեծացնում է թունավորվելու հավանականությունը։ 

Սունկի հետ մի օգտագործեք նաև կծու պղպեղ։ Խորհուրդ չի տրվում նաև թթու կաղամբի օգտագործումը։

Սնկի թունավորման ախտանիշները մի քանիսն են՝

Սրտխառնոց,

Փսխում,

Գլխապտույտ,

Աղեստամոքսային տրակտի խանգարումներ:

Եթե այս ախտանիշները ի հայտ են գալիս սունկ ուտելուց որոշ ժամանակ անց, ապա շտապ դիմեք բժիշկի կամ շտապօգնություն կանչեք։

Կիսվել