ԱշխարհՄամուլ

Ընտանիքի բոլոր անդամները մահացել են սունկ ուտելուց հետո

Մերձմոսկվայում բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդ ամուսինների ու 9 և 2 տարեկան երեխաների դի: Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել, ըստ ամենայնի, նրանք մահացել են թունավոր սունկ ուտելուց հետո:

Ըստ РЕН ТВ-ի, 31-ամյա Օլեսիան նոյեմբերի 9-ի երեկոյան կապ է հաստատել մոր հետ ու գանգատվել, որ ընտանիքի բոլոր անդամները սրտխառնոց ունեն, բացի ամենափոքրից: Մոր հետ զրույցում նա հրաժարվել է շտապօգնություն կանչելուց՝ ասելով, թե կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) կխմեն, կանցնի:

Առավոտյան մայրը զանգել է աղջկան, բայց հեռախոսը ոչ ոք չի վերցրել: Երբ ոստիկանները ժամանել են, տանը հայտնաբերել են տան բոլոր անդամներին՝ մահացած: Ուտելիքից հայտնաբերվել է միայն սառեցված սունկ ու կեֆիր:

Կիսվել էջում