Մամուլ

Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով․ fip.am

Fip.am-ը գրում է․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով Սևանի խնդիրների, լճում սիգի ապօրինի որսի ու տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ ստվերային բիզնեսի մասին։

«Այս տարվա հունվարի վերջին «Սևան» ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է»,- գրել էր Գրիգորյանը՝ նաև լուսանկարներ կցելով սուպերմարկետներում և խանութներում ներկայում վաճառվող սիգի պահածոներից ու դրա մակնշումներից։

Բնապահպանության նախարարի հրամանով 2006 թվականից Սևանա լճում սիգի որսն արգելված է: Մինչդեռ Հայաստանում պահածոյացված սիգի արտադրությունը չի սահմանափակվում միայն հայկական շուկայում սպառմամբ։ Սիգի պահածոները լայնորեն արտահանվում են Ռուսաստանից մինչև ԱՄՆ։ Տեղի ընկերությունները մի քանի խողովակով այն հասցնում են արտերկրի շուկաներ։

Վլադիմիր Գասպարյանի զոքանչի սիգի բիզնեսը.  սիգով դեպի ԱՄՆ

Արթուր Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից է «Գալիլիա» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը 2014-ից եղել է Հեղուշ Գալստյանը։ Վերջինս նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է։ 2018-ի հունիսին Հեղուշ Գալստյանն իր ունեցած բաժնեմասերի 40 տոկոսն օտարել է Անահիտ Մնացականյան անունով անձին։

Վերջերս՝ հուլիսի 4-ին, ընկերության տնօրեն է դարձել Գարուշ Առաքելյանը։ Ուշագրավ է, որ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։ 2017-ի փետրվարի 11-ին Գուլանյանը Para TV-ի եթերում հայտարարում էր․ «Բարդ է պայքարել ձկնագողության դեմ, երբ դրանով մարդիկ հացի խնդիր են լուծում»։

Սևանի

Զարմանալի զուգադիպությամբ «Գալիլիա» ընկերության ֆեյսբուքյան էջի թարմացումներին ուշադիր հետևում են Վլադիմիր Գասպարյանի որդին ու դուստրերը։

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով