Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 հազար դրամից կդառնա 100 հազար դրամ
Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ առաջարկում են պատվովճարի չափը սահմանել 100 հազար դրամ` նախկին 50 հազար դրամի փոխարեն։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունելի համարեց նախաձեռնությունը եւ հետաքրքրվեց, թե քանի՞ վետերանի մասին է խոսքը, ի պատասխան Բաթոյանն ասաց, որ խոսքը 397 վետերանի մասին է։