Մամուլ

Ձերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը

24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն է վերաբերվում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել է Անդրեասյանը։

Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։

Նշենք, որ Խաչատուր Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։

Կիսվեք ձեր էջում