ՄամուլՔաղաքականություն

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում․ Նաիրա Զոհրաբյան

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձություններից։

Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից եւ չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։

Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։

Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից եւ զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։

Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։

Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին։

Կիսվել