Ուկրաինացի լրագրողները ծափերով են ընդունել Փաշինյանի ուկրաիներեն շնորհավորանքը
Ուկրաինացի լրագրողները ծափերով են ընդունել այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուկրաիներեն շնորհավորանք է հղել նորընտիր նախագահին հաղթանակի կապակցությամբ։
Հիշեցնենք, էր երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ուկրաիներեն շնորհավորել էր Վլադիմիր Զեկենսկիին Ուկրաինայի ընտրություններին հաղթանակի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»։