ՄամուլՔաղաքականություն

Փաշինյանը ուկրաիներեն շնորհավորել է Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ուկրաիներեն շնորհավորել է Վլադիմիր Զեկենսկիին Ուկրաինայի ընտրություններին հաղթանակի կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»։

Հիշեցնենք՝ Զելենսկին հաղթեց Պորոշենկոյին ահռելի ձայների տարբերությամբ։ Զելենսկին ստացավ ձայների 73․2% -ը, իսկ Պորոշենկոն՝ 25․3%։

https://twitter.com/NikolPashinyan/status/1120042209628360705
Կիսվել էջում