Շատ համեղ եգիպտացորենով աղցան
Շատ համեղ եգիպտացորենով աղցան
Անհրաժեշտ պարագաներ՝
Պահածոյացված եգիպտացորեն – 1 բանկա
պանիր – 150 գ․
սալորի չիր – 150 գ․
ձու – 3 հատ
կանաչ սոխ – 1 փունջ
մայոնեզ – 2 ճ․գ
սխտոր – 1 ատամիկ
աղացած սև պղպեղն ու աղը ըստ ճաշակի
Եգիպտացորենով աղցան պատրաստման եղանակը՝
Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։ Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։ Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։
Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։ Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը։ Այդ ամենի վրա ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։
Օգտակար խորհուրդներ և տարբերակներ
Այս աղցանը հատկապես գրավիչ է իր հասարակ, մատչելի բաղադրատոմսով և արագ պատրաստման հնարավորությամբ։ Մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել բնական մածուն կամ հունական յոգուրտ՝ ավելի թեթև տարբերակի համար։
Աղցանը մատուցելուց առաջ խորհուրդ է տրվում մի փոքր պահել սառնարանում, որպեսզի բաղադրիչների համերը լավ խառնվեն։ Այն կարելի է պահել սառնարանում մինչև 1-2 օր՝ հերմետիկ փակվող տարայի մեջ։


