3 տարեկան աղջնակը մոր ծննդաբերությունից հետո, հարցին թե ինչին հենց նոր ականատես եղավ շատ զվարճալի պատասխան է տվել
Այս 3 տարեկան փոքրիկ աղջնակը, ում անունը Կատյա է, ուրախություն է պարգևել բոլոր նրանց, ովքեր կարդացել են նրա պատմությունը։
Այնպես էր պատահել, որ մի հղի կնոջ տանը անջատել էին լույսերը և հենց այդ պահին նրա ցավերը սկսել էին և նա սկսել էր ծննդաբերել։ Հասկանալով, որ չի կարողանա հասնել ծննդատուն, կինը զանգահարում է շտապօգնություն, սակայն հիվանդանոցը նրանց տուն է ուղարկում ընդամենը մեկ բուժակի (ֆելդշեր):
Այն պատճառով, որ տանը մութ էր, փոքրիկ աղջիկը ստիպված էր օգնել ծննդաբերությունը ընդունող ֆելդշերին։ 3 տարեկան աղջնակին բժիշկը խնդրում էր լապտերի կամ այլ բանի օգնությամբ լուսավորել սենյակը։ Փոքրիկ Կատյան ընդհանրապես չէր հակառակվում և անում էր այն, ինչ նրան բժիշկն էր ասում։
Վերջապես Կատյայի փոքրիկ եղբայրը լույս աշխարհ եկավ։
Բժիշկը թեթևակի հարվածեց նորածնի հետույքին և նրան պառկեցրեց մեջքի վրա։ Փոքրիկը անընդհատ լաց էր լինում, իսկ Կատյան այդ ողջ ընթացքում հետևում էր նրան զարմացած հայացքով։
Ֆելդշերը շնորհակալություն հայտնեց փոքրիկ աղջկան, իրեն օգնելու համար և հարցրեց, թե ինչ է նա մտածում այն մասին, ինչին հենց նոր ականատես եղավ։
Կատյան նայելով բժշկին իր անմեղ կապույտ աչքերով ասաց․
«Ես կարծում եմ, որ նա ընդհանրապես պետք է այնտեղ չմտներ, այնպես որ ևս մեկ անգամ հարվածեք նրա հետույքին»։