Մամուլ

Մենք ավելի շահեկան վիճակում ենք, քան Նիկոլ Փաշինյանը. «Սասնա ծռեր» խմբի անդամ

Էնպես չէ որ ամբողջ Հայաստանն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, «Սասնա ծռերին» աջակցող մարդիկ էլ կան. ավելի շահեկան վիճակում ենք, քան Նիկոլ փաշինյանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղխման նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գերավետյանը:

Խոսելով ստեղծվելիք կուսակցության հեղինակության եւ հանրային վստահության մասին, Գերավետյանը հայտարարեց. «Հիմա կան ուժեր, որոնք սպասարկել են նախորդ իշանություններին, բայց հիմա մորթին փոխել՝ մտնում են ՔՊ: Մեզ մոտ գալիս են գաղափարական մարդիկ, նրանք, ովքեր չունեն իշխանության ակնկալիք եւ ուզում են արժանապատիվ ապրել»:

Գերավետյանի խոսքով՝  Երեւանի ավագանու ընտրություներն ավելի հստակ ցույց կտան, թե ինչ ներքաղաքական տրամադրություներ կան Հայաստանում:

Անդրադառնալով կուսակցության հիմնադիր համագումարին, Գերավետյանը նշեց, որ մարզերում «Սասնա ծռերը» մեծաքանակ համակիրներ ունեն: Նրա խոսքով՝ օրական 10-15 անձ է համալրում իրենց շարքերը եւ կուսակցության գրանցումից հետո հստակ պատկեր կունենան, թե քանի անձ է անդամագրվել «Սասնա ծռերին»:

«Սասնա ծռեր. խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն էլ կարեւորեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը. «Եթե քաղաքացիներն իրենց քվեն տան մի կուսակցության, դա արդեն ժողովրդի կամքն է»:

Դիտակմանը, թե արդյոք իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա անջրպետ եւ հնարավո՞ր է՝ մի օր էլ նրա ուղղությամբ «կրակեք», Կյուրեղյանը պատասխանեց.

«Նրանք, որոնք ասում են «Սասնա ծռերը» կկրակեն Նիկոլի ուղղությամբ, նրանք վարկաբերկում են Նիկոլին: Ծռերը կրակել են ազգադավ, հանցագործ ու դավաճան կառավարության ուղղությամբ, մենք մեր աջակցությունը բազմիցս հայտնել ենք Նիկոլ Փաշինյանին եւ նման կանխատեսումները բացառվում են»:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Սասնա Ծռեր» կուսակցության  հիմնադիր համագումարը, որի ընթացքում կհայտարարվի կուսակցության նոր անդամների ներգրավման մասին:

Աղբյուր՝ news.am

Կիսվել