Կաշառքի մասին խոսք լինել չի կարող. եթե այդպիսի բան լինի, պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել․ Գագիկ Ծառուկյան
Կաշառքի մասին խոսք լինել չի կարող. եթե այդպիսի բան լինի, պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել․ Գագիկ Ծառուկյան
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց․
«Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան:
Կազմակերպչականն էլ հիմնադրամն է անում: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու:
Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են, ու աշխատանքը:
Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,-հայտարարեց Ծառուկյանը: