Անչափահաս աշակերտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին,որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, ով միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, հերթական պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասների նկատմամբ:
Ավելի վաղ՝ հուլիսի 31-ի երեկոյան Իջևանի «ՍՕՍ մանկական գյուղի» սաներից մեկը ինքնավնասում էր կատարել: Մանկական գյուղի «ՍՕՍ մայրերից» մեկը նախատել էր 14-ամյա սանուհուն, որ նա ոստիկաններին տեղեկություններ էր հայտնել մանկական գյուղում կատարվածի վերաբերյա: Աղջնակը մտել էր իր սենյակ, սափրվելու ածելիով վնասել ձեռքը:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: