«Կյանքիս ևս մեկ տարին սկսում եմ Աստծո շնորհով»․ Անի Մեհրաբյանի հուզիչ գրառումը ծննդյան օրվա առթիվ
Այսօր դերասանուհի Անի Մեհրաբյանի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում և կից շնորհակալական ու հուզիչ գրառում արել՝ անդրադառնալով անցած ճանապարհին, կյանքի դժվարություններին և Աստծո օրհնությանը։
«Կյանքիս ևս մեկ տարի՝ Աստծո շնորհով ու օրհնությամբ։
Շնորհակալ եմ Աստծուն ապրած յուրաքանչյուր օրվա, անցած ճանապարհի, դժվարությունների, որոնք ինձ ավելի ուժեղ դարձրին, և այն մարդկանց համար, որոնց ներկայությունն իմ կյանքում իսկական օրհնություն է։
Տարիների հետ ավելի եմ գիտակցում, որ ամենամեծ հարստությունը հոգու խաղաղությունն է, անկեղծ սերը և անսահման հավատն առ Աստված։
Կյանքիս նոր տարին սկսում եմ երախտագիտությամբ լի սրտով՝ վստահելով Աստծո կամքին, Նրա ժամանակին ու ինձ համար նախանշած ճանապարհին։
Թող իմ կյանքի յուրաքանչյուր նոր էջ գրվի հավատքով, սիրով ու Աստծո առաջնորդությամբ։ »


