Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել․ Դավիթ Համբարձումյանը կազատազրկվի
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ որոշումը և օրինական ուժ է տվել Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Նա մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու մեջ։
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Դավիթ Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում։


