ՄամուլՏեսանյութ

Խոշոր հրդեհ՝ Աշտարակում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքում գործող շինանյութի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Աշտարակի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են շինանյութի խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Հրդեհի վայր է ժամանել նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը

Տեղում արդեն աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակում հայտնի «ԳՈՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում։

Տեսանյութը ստորև․

https://www.youtube.com/watch?v=mibymcTQQiM
Կիսվեք ձեր էջում