Մամուլ

Ծնողները յոթ տարի շարունակ իրենց դստերը բռնшբшրության համար վաճառել են տղամարդկանց

Հունաստանում ոստիկանությունը հետաքննում է 15-ամյա աղջկա սեռական շահագործման դեպքը, որը, ենթադրաբար կատարվել է ծնողների կողմից։ Այդ մասին հայտնում է CNN Greece-ը։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեխայի տառապանքները սկսվել են ութ տարեկանում։ Պատմությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը չի կարողացել դիմանալ դրան և պատմել է իր մտերիմներից մեկին, թե ինչ է կատարվում իր հետ։ Այնուհետև ոստիկանություն է ներկայացվել բողոք, և իշխանությունները սկսել են հետաքննություն։

Տես նաև՝ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քննիչների խոսքով՝ աղջկա մայրը կազմակերպել է հանդիպումներ անչափահասի և տարեց տղամարդկանց միջև։ Մեկ այլ տղամարդ, ենթադրաբար, ծառայել է որպես «կավատ»։ Աղջիկն ինքն է նշել կոնկրետ տներ, որոնք այցելել է իր կամքին հակառակ։

Ոստիկանական հետաքննության արդյունքում ձերբակալվել է յոթ մարդ։ Ձերբակալվածների թվում են նաև դեռահասի երկու ծնողները և հինգ տղամարդ, որոնք կասկածվում են գործում որպես կավատներ և հաճախորդներ ներգրավված լինելու մեջ։ Ընդհանուր առմամբ տրվել է 15 ձերբակալման օրդեր, որոնցից յոթը կատարվել են։ Եվս մեկ անձ հետախուզվում է։

Կալանավորվածները մեղադրվում են հատկապես ծանր մեղադրանքներով. դատարանը կորոշի յուրաքանչյուրի մեղքի աստիճանը։ Աղջկան առանձնացրել են իր ընտանիքից և ներկայումս գտնվում է համապատասխան մարմինների պաշտպանության ներքո։

Կիսվեք ձեր էջում