«Գեղեցիկ ձմեռ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հանրապետությունում տիրող եղանակային պայմանները։
Նա նշել է, որ Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով երկրի ողջ տարածքում տեղումներ են դիտվում։
Տեսանյութին կից Սուրենյանը գրել է՝ «Գեղեցիկ ձմեռ»։
Տեսանյութը ստորև․


