Շոու-բիզնես

«Իմ ընտրությունն է…». Իննա Խոջամիրյանի նոր հրապարակումը՝ Զիրոյանի երգից հետո

Դերասանուհի Իննա Խոջամիրյանի կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։

Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհին անձնական կյանքի մասին մանրամասներ չի հայտնում և վերջին շրջանում նաև նոր հարցազրույցներ չի տալիս, նրա անունը շարունակում է քննարկվել հանրության շրջանում՝ անգամ առանց իր անմիջական մասնակցության։

Օրեր առաջ դերասան Վահե Զիրոյանը թողարկեց իր նոր երգն ու տեսահոլովակը, որը տարիներ առաջ նվիրված էր եղել Իննա Խոջամիրյանին։ Երգը, որը հնչել էր նաև Իննայի ծննդյան տարեդարձի օրը, կրկին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։

Երգում հնչում էր դերասանուհու անունը, սակայն այս անգամ այն կարծես որոշակի փոփոխությունների էր ենթարկվել։ Երգի և տեսահոլովակի թողարկումից հետո համացանցում կրկին սկսեցին քննարկվել տարիներ առաջ տեղի ունեցած սիրո պատմությունն ու զույգի բաժանումը։

Այս ամենից հետո Իննա Խոջամիրյանը որևէ մեկնաբանություն չի տվել, փոխարենը նոր ֆոտոշարք է հրապարակել՝ գրելով. «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»։ Նրա այս հրապարակումը ևս ուշադրություն է գրավել՝ հատկապես Զիրոյանի նոր երգի շուրջ ծավալված քննարկումների ֆոնին։

inna khojamiryan 1
inna khojamiryan 2
Կիսվեք ձեր էջում