Շոու-բիզնեսՏեսանյութ

«Նեռվախախտ եմ լինում, սա ուտելու բան չի». Արամեի կինը տեսանյութ է հրապարակել

Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ որակի միս է վաճառվում շուկայում։

Նա տեսանյութում ցույց է տվել իր գնած թռչնամիսը՝ նշելով, որ այս անգամ ընտրել է «Արաքս» ֆիրմայի արտադրանքը, սակայն, իր խոսքով, նախորդ անգամներին գնած հավերը նույնպես նույն՝ անբավարար որակի են եղել։

Աննան չի թաքցրել իր դժգոհությունը՝ նշելով, որ նման միսը պիտանի չէ ուտելու համար։

Նա նաև ընդգծել է, որ իրավիճակն իրեն այնքան է զայրացնում, որ չի կարողանում անտարբեր մնալ։

«Նեռվախախտ եմ լինում, սա ուտելու բան չի»,- տեսանյութում դժգոհել է Արամեի կինը՝ բարձրաձայնելով սպառողների համար կարևոր խնդրի մասին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում