Մամուլ

Ողբերգական վթարից մահացած երիտասարդները վերջերս էին նշանադրվել․ մանրամասներ

Ուշի գյուղի մոտ ողբերգական վթարի մյուս զոհերը Նարինեն ու Հովհաննեսն են, նրանք նշանադրվել էին երեք ամիս առաջ։ Նարինեն Տաշիրից էր, աշխատում էր բանկում։

Այս մասին ABC Media-ին պատմել է Տաշիրի բնակիչներից մեկը։

«Ես ու Նարինեն նույն քաղաքում էինք ապրում, մեր մանկությունը միասին է անցել։ Հետո մենք տեղափոխվեցինք։ Եղբայրը` Վլադը, 44-օրյա պատերազմի մասնակից է, անհետ կորած էր, լուր չկար։ Փառք Աստծո, ավելի ուշ գտնվեց ողջ ու առողջ։

Նարինեն Երևանի բանկերից մեկում էր աշխատում, այդ օրը նշանածի հետ Երևան էին գալիս»,-ասաց Նարինեի համաքաղաքացին։

Հիշեցնենք, որ երեկ ողբերգական վթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններին։ 4 մեքենայի բախման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել են 3-ը։

Կիսվեք ձեր էջում