Մամուլ

Ուր են տարել Սամվել Կարապետյանին

Հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, Կարապետյանների ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում:

Ինչպես տեղեկացրել ենք ԱԱԾ հատուկջոկատայինները տանից տարել էին Սամվել Կարապետյանին​։

Ս.Կարապետյանին քիչ առաջ ԱԱԾ-ականները տեղափոխեցին Քննչական կոմիտե։

Գործարար Սամվել Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության համար։

Նա մեղադրանքը չի ընդունում, այն համարում` քաղաքական պատվեր։ Այս գործն արդեն դատարանում է, գործարարը տնային կալանքի տակ է:

Կիսվեք ձեր էջում