Շոու-բիզնեսՏեսանյութ

«Խնդրում եմ՝ ենթադրություններ մի արեք». Սոնա Եսայանի կոշտ արձագանքը

Պարուհի և պարուսույց Սոնա Եսայանը, որն այս շրջանում վայելում է հղիության շրջանը, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել և սոցիալական ցանցերում կիսվել իր առօրյայով։

Այս անգամ Սոնան Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից անդրադարձել է իր աշխատանքային գործունեության շուրջ շրջանառվող խոսակցություններին։ Պարուհին նշել է, որ չնայած հղիությանը՝ շարունակում է աշխատել, դասավանդել և հաճույք ստանալ իր մասնագիտությունից։

Սոնան նաև հորդորել է ենթադրություններ չանել իր ստուդիայում դասավանդելու կամ չդասավանդելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր առօրյան այս շրջանում բավականին ծանրաբեռնված է։

«Ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Շարունակում եմ աշխատել, դասավանդել ու հաճույք ստանալ իմ գործից։

Խնդրում եմ, իմ ստուդիայում դասավանդելու կամ չդասավանդելու վերաբերյալ ենթադրություններ մի արեք։

Մինչ ոմանք պատմություններ են հորինում, թե տանը նստած պարապության եմ մատնվել, իմ առօրյան այս շրջանում սովորականից էլ ծանրաբեռնված է։

Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ»,- գրել է պարուհին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում