Շոու-բիզնեսՏեսանյութ

«Մենք երկաթյա կամք ունենք»․ Գոռ Հակոբյանը որդու՝ Ֆելիքսի հետ նոր տեսանյութ է հրապարակել

Ամիսներ առաջ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ ընտանիքի հետ մեկնում է Գերմանիա՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով։

Ֆելիքսն արդեն ենթարկվել է անհրաժեշտ լուրջ վիրահատական միջամտության, որը բարեհաջող է անցել։

Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ խոսելով որդու՝ Ֆելիքսի բուժման ճանապարհի և դրական տրամադրվածության մասին։

Տեսանյութին կից նա գրել է.

«Առաջին օրը, երբ բուժումը դեռ չէինք սկսել, Ֆելիքսին ասեցի.՝ «Միևնույն է այս ճանապարհը պետք է անցնենք, հիմա պոզիտիվ կանցնենք, թե նեգատիվ՝ մեր ձեռքերում է, ուղղակի պոզիտիվով ավելի հեշտ ենք քայլելու առաջ»: 💪💪💪

Սա չի նշանակում, որ «թաթալաբազ ենք» կամ եղածին լուրջ չենք վերաբերվում, սա նշանակում է՝ մենք երկաթյա կամք ունենք!!!!»

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում