Տարիներ առաջ ավտովթարից մահացել էր նաև հայրը․ նոր մանրամասներ՝ 48-ամյա կնոջ մահվան դեպքից
Շատ լավ, ինտելիգենտ, շատ արիստոկրատ, մաքրամաքուր ընտանիք են իրենք. իր հայրը բժիշկ է եղել, մահացել է, մայրն էլ է բժշկուհի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց նախօրեին Աջափնյակում ողբերգական վթարի զոհ դարձած 48–ամյա Մարիաննա Ա.–ի հարևանուհիներից մեկը։
«Երեք երեխա ունի՝ երկու տղա, մի աղջիկ, մեծ են երեխաները։ Առավոտները, որ գործ էր գնում, տեսնում էի պատուհանից։ Ինքը երևի չի վարել, ինքը վարորդ ուներ, վարորդն էր տանում իրեն աշխատանքի, բերում»,–ասաց նա։
Մեկ այլ հարևանուհի էլ հավելեց, որ Մարիաննան միշտ ժպիտով էր ու բարեհամբույր. «Շատ լավ կոնտակտների մեջ էր բոլորի հետ, շփվում էր շատ լավ, շատ լավ կերպար էր։Վերջին անգամ վարսավիրանոցում եմ տեսել, ես էլ նոր էի եկել դրսից, իրեն տեսա, փաթաթվեցի։ Շատ լավ տպավորություններ ունեմ, իր մասին ոչ մեկ չի կարող վատ խոսել։
Շատ եմ ափսոսում։ Իմ աղջիկն էլ է մահացել, ինքն ինձ ցավակցեց, ասեց՝ շատ եմ ցավակցում Տաթևիկի համար։ Հիմա ինքն է այդ վիճակում, շատ եմ ցավում իր համար։
Տարիներ առաջ իր հայրն է մահացել ավտովթարից, «ՅՈՒՆԻՍԵՖ»–ում էր աշխատում։
Հիշեցնենք հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
«Kia»-ի վարորդը, ով դեպքի վայրից վթարից անմիջապես հետո դիմել է փախուստի, կին է եղել և աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունում։ Ժամեր անց ոստիկանները նրան հայտնաբերել են եւ տեղափոխել ոստիկանության բաժին։
Հաջորդ առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից Մարիաննա Ա.–ն մահացել է։
Տեսանյութը ստորև․


