Երևանում վրաերթի են ենթարկել տատիկին ու թոռանը
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրաեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Nissan Tiida»-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և քաղաքացիների հետ, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հետ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրարեթի ենթարկվածների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով «Deepal»-ը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





