Դատարանից կալանավոր է փախել
24News-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել։
Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքի վայրում ոստիկանները խուճապահար գոռացել են՝ «Բռնե՛ք, փախա՛վ»։
Այս պահին ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները։
«Հետք»-ի տեղեկություններով՝ դատարանից փախել է Հ․ Ե․-ն, որը կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել՝ դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։


